ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի նամակը կվաճառվի 85 հազար դոլարով
Փենսիլվանիայում հայտնաբերվել եւ վաճառքի է հանվել Աբրահամ Լինքոլնի մինչ այդ չհրապարակված նամակը, որը նա գրել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, տեղեկացրել է The Guardian-ը։
Կարճ նամակի հասցեատերը Չառլզ Էլեթ-կրտսերն էր, որը հետագայում դարձել է Միության բանակի գնդապետ։ Նա Լինքոլնին նամակ էր գրել քաղաքացիական ինժեներների լավ ֆինանսավորվող կորպուս ստեղծելու խնդրանքով։ 1861թ. օգոստոսի 19-ին գրված նամակը պահվել է ավելի քան 100 տարի մասնավոր հավաքածուում։
«Աբրահամ Լինքոլնի չհրապարակված նամակների հայտնաբերումը ավելի հազվադեպ է դառնում»,- նշվել է Նաթան Ռաաբի՝ Ռաաբի հավաքածուի տնօրենի հայտարարությունում։ Կազմակերպությունը կզբաղվի նամակի վաճառքով, որը գնահատվում է 85 հազար դոլար։
«[Նրա] ինքնագրերը եւ պատմական փաստաթղթերը միշտ մեծ պահանջարկ են վայելում։ Նրա նամակը հայտնի է իր պարզությամբ եւ համառոտությամբ։ Նա երբեք երկու բառ չի գրի այնտեղ, որտեղ մեկն էլ բավական է»,- նշել է Ռաաբը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...