Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ կատարվել է մոտ 24 հազար հրդեհում
Ֆրանսիայում անկարգությունների մասնակիցները կատարել են մոտ 24 հազար հրդեհում, անկարգություններն սկսվել են հունիսի 27-ի երեկոյան։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը Սենատի լսումներում, որոնց հեռարձակումն իրականացրել է խորհրդարանի վերին պալատի կայքը։
«Անկարգությունների ընթացքում գրանցվել է 23 878 հրդեհում, այդ թվում այրվել է 12 031 մեքենա»,- ասել է Դարմանենը։
Նա նաեւ ավելացրել է, որ վնասվել են ավելի քան 2,5 հազար կառույցներ, այդ թվում իրավակարգի ուժերի 273 շենք, մոտ 500 քաղաքապետարան եւ 168 ուսումնական հաստատություն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մինչ այդ կոմունաների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ անկարգությունների բարձրակետն անցել է։ Անկարգությունների ընթացքում կալանավորվել է ավելի քան 3,6 հազար մարդ, վիրավորվել է իրավապահ մարմինների մոտ 800 աշխատակից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...