Նյու Յորքը ենթարկվել է ուտիճների արշավանքին
Չէր հասցրել ցրվել Կանադայի անտառային հրդեհների ծուխը, երբ Նյու Յորքը վերջին օրերին ենթարկվեց թռչող միջատների արշավանքին, տեղեկացրել է The Associated Press-ը։
Քաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակել են քաղաքի վրա «հարձակված միջատների պարսը։
Նյու Յորքի քաղաքային համալսարանի միջատաբան, պրոֆեսոր Դեւիդ Լոհմանը եկել է այն եզրահանգման, որ թեւավոր միջատները ուտիճներ են, ոչ թե մժղուկներ, ինչպես կարծում են Նյու Յորքի բնակիչները։
Ուտիճը տարածված է Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում, անգամ Նյու Յորքում։ Դրանք փոքր տանձաձեւ միջատներ են, որոնք լինում են տարբեր գույների՝ կանաչից, կարմիրից եւ դեղինից մինչեւ սեւ, դարչնագույն եւ գորշ։
Լոհմանը նշել է այս երեւույթի արտասովորության մասին՝ հաշվի առնելով այն, որ ուտիճները սովորաբար Նյու Յորքում հայտնվում են միայն ամռանից հետո։ Նա ենթադրել է, որ տաք ձմեռային ջերմաստիճանները կարող էին նպաստել դրան՝ ստիպելով, որ խախտվի այդ միջատների կենսաբանական ժամացույցը։
Ո՞րն էլ որ լինի դրա պատճառը, հանրային առողջապահության քաղաքային բաժնում հայտարարել են, որ անհանգստանալու բան չկա։
Չնայած դա կարող է զայրացնել, բայց այդ միջատները բնակչության առողջության համար վտանգ չեն ներկայացնում,- նշվել է վարչության ուրբաթ օրվա հայտարարությունում։- Մենք ուսումնասիրում ենք այդ միջատներին եւ կներկայացնենք կարեւոր տեղեկություններն առողջության մասին»։
Փորձագետները կարծում են, որ միջատների արշավանքը երկար չի տեւի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...