Իգոր Մակարովը դարձել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված վեցերորդ միլիարդատերը
Միլիարդատեր Իգոր Մակարովը, որը գլխավորում է «Արետի» էներգետիկ ընկերությունը, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ հղում անելով ամերիկյան Forbes կայքում Մակարովի էջում առկա տեղեկատվությանը։
Գործարարի էջում նշված է, որ նա Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել է այս տարի եւ այժմ միայն Կիպրոսի քաղաքացի է։ ՌԲԿ-ն հարցում է ուղղել Մակարովի ներկայացուցչին։
Ամերիկյան Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Իգոր Մակարովն այժմ նշված է որպես կիպրոսցի միլիարդատեր․ նա զբաղեցնում է հինգերորդ տեղը ամենահարուստ կիպրոսցիների շարքում եւ 1368-րդը՝ համաշխարհային վարկանիշում:
ՌԲկ-ն նշում է, որ 2022 թվականին Մակարովը հայտնվել է Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի պատժամիջոցների ցանկում, սակայն խուսափել է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներից։
Forbes-ը գրում է, որ Իգոր Մակարովի կարողությունը գնահատվում է 2,2 միլիարդ դոլար։ Նա դարձել է վեցերորդը ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ռուսական անձնագրից հրաժարված ամենահարուստ մարդկանց ցուցակի ներկայիս եւ նախկին մասնակիցների թվում։
Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների թվում են «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը, Revolut ֆինտեխ սթարտաթի հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին եւ «Տինկոֆ» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...