Մոնիկա Բելուչին սեր է խոստովանել Թիմ Բերտոնին՝ հաստատելով, որ նրանց միջեւ սիրավեպ կա
Մոնիկա Բելուչին հաստատել է իր սիրավեպը ռեժիսոր Թիմ Բերտոնի հետ։ Elle France-ին տված հարցազրույցում 58-ամյա դերասանուհին սեր է խոստովանել 64-ամյա ռեժիսորին՝ նշելով, որ ուրախ է հանդիպել է նրան։
«Ի՞նչ կարող եմ ասել… Նախ, ես ուրախ եմ, որ հանդիպեցի այս մարդուն», - ասել է Բելուչին: «Սա այն հանդիպումներից է, որոնք կյանքում հազվադեպ են լինում… Ես ճանաչում եմ այս մարդուն, սիրում եմ նրան, եւ ահա ես պատրաստվում եմ գնալ հանդիպման ռեժիսորի հետ, սկսվում է մեկ այլ արկած»:
Զույգը ներկայումս միասին աշխատում է Բերտոնի կողմից նկարահանված «Բիտլջուս 2» ֆիլմի վրա։ Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են Լոնդոնում։ «Ես սիրում եմ այս երազային աշխարհը, որտեղ հրեշները բարի են, ինչպես մենք կարող ենք մեր մութ կողմերը վերածել թեթեւ, ներողամիտ ինչ-որ բանի», - ասել է Բելուչին հրատարակությանը:
«Ես սիրում եմ Թիմին», - շարունակել է Բելուչին: «Եվ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»:
Թեեւ դերասանուհին ու ռեժիսորն ընկերներ են եղել ավելի քան 15 տարի, սակայն լուրեր են շրջանառվում, որ զույգը սկսել է հանդիպել 2022 թվականի հոկտեմբերին Լիոնի Lumière կինոփառատոնից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...