Կատալոնիայում կանանց թույլատրել են առանց վերնահագուստի լողալ հանրային լողավազաններում
Կատալոնիայում կանանց թույլատրել են առանց վերնահագուստի լողալ հանրային լողավազաններում տեղացի ակտիվիստների բողոքներից հետո, հաղորդում է Daily Mail-ը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ 2020 թվականից Կատալոնիայում կանայք կարող են կիսամերկ շրջել, սակայն որոշ հանրային լողավազաններ չեն խրախուսում այս նախաձեռնությունը։ Ֆեմինիստների բազմաթիվ բողոքներից հետո տեղական իշխանությունները հետաքրքրվել են իրավիճակով։
Տարածաշրջանի կառավարությունը հայտարարել է, որ լողավազանների սեփականատերերին, որտեղ կանանց կարգելեն թոփլես լողալ, մինչեւ 500 հազար եվրո տուգանք է սպառնում։ Չնայած դրան՝ տեղական ֆեմինիստական կազմակերպության անդամները հավաստիացնում են, որ նորամուծությունը դեռ ոչ բոլոր տեղերում է գործում։
«Սա գենդերային հավասարության խնդիրն է․ տղամարդիկ կարող են (թոփլես շրջել), իսկ կանայք՝ ոչ», -մեկնաբանել է Free Nipples շարժման ներկայացուցիչ Մարիոնա Տրաբալը։
Պաշտոնյաները սակայն նշում են, որ նոր որոշման մեջ ասվում է, որ կանայք պարտավոր են կրել լողազգեստի ներքեւի մասը՝ հասարակական վայրերում հիգիենան պահպանելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...