Շվեդիայում թույլատրել են Կուրբան Բայրամի ժամանակ մզկիթի մոտ Ղուրանի այրման ակցիա անցկացնել
Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Կուրբան Բայրամ տոնի առաջին օրը Ղուրանի այրմամբ բողոքի ակցիայի անցկացումը, հայտնում է Ֆրանս Պրեսը։
«Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ թույլատրել է բողոքի ակցիայի անցկացումը, որի կազմակերպիչը մտադիր է չորեքշաբթի՝ մուսուլմանական եռօրյա Կուրբան Բայրամ տոնի ժամանակ, Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ այրել Ղուրանը», -նշվում է գործակալության հաղորդագրությունում։
Ապրիլին Ստոկհոլմի Վարչական դատարանը անհիմն էր համարել ոստիկանության մերժումը՝ թույլատրելու նմանատիպ ակցիայի անցկացումը Ստոկհոլմում Իրաքի եւ Թուրքիայի դեսպանատների մոտ։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը եզրահանգել էր, որ ոստիկանները բավարար հիմքեր չունեին արգելելու համար։
2023 թվականի սկզբին աջ ծայրահեղական «Դաժան ընթացք» կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը հրապարակավ այրել էր Ղուրանը թուրքական դեսպանատան առջեւ, միջազգային սկանդալ էր բարձրացել։
Իր ելույթում քաղաքական գործիչը քննադատել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, ինչպես նաեւ ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։ Դրանից հետո Անկարան հայտարարել էր, որ չի պատրաստվում աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով