Թրամփն իր աշխատակիցներին ցույց է տվել գաղտնի փաստաթուղթ, որը, ենթադրաբար, ներառել է Իրանի վրա հարձակման պլանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակիցներին գաղտնի փաստաթղթեր է ցույց տվել: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով նախկին նախագահի խոսակցության ձայնագրությանը։
Ձայնագրությունն արվել է 2021 թվականին Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում։ CNN-ը գրում է, որ երբ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Մարկ Մեդոուզն աշխատում էր իր հուշերի վրա, Թրամփը գրողին, հրատարակչին և իր երկու աշխատակիցներին ցույց է տվել «գաղտնի տեղեկատվություն Իրանի վրա հարձակման ծրագրի մասին»։
Ձայնագրության մեջ լսվում է նաև, թե ինչպես են քաղաքական գործիչն ու նրա զրուցակիցները ծաղրում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Մասնավորապես, նրանք ծիծաղում են նրա վրա, թե ինչպես է Քլինթոնը գրում իր անձնական էլեկտրոնային նամակները։
Հեռուստաընկերությունը նշում է, որ նախկին նախագահի այս ձայնագրությունը կարևորագույն ապացույցն է մեղադրական եզրակացության մեջ՝ գաղտնի փաստաթղթերի հետ Թրամփի անփույթ վերաբերմունքի գործով:
Հունիսի 9-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 38 կետով մեղադրանք էր առաջադրվել:
49 էջանոց փաստաթղթում շարադրված են մեղադրանքներ այն մասին, որ Թրամփը, նախագահի պաշտոնը թողնելուց հետո, սխալ ու անփույթ է վարվել գաղտնի փաստաթղթերի հետ և խոչընդոտել է դրանք վերադարձնելու կառավարության ջանքերին։
Մեղադրանքում, մասնավորապես, ասվում է, որ Թրամփն անօրինական կերպով պահել է փաստաթղթեր, որոնք վերաբերվում են «ԱՄՆ-ի միջուկային ծրագրերին, ռազմական հարձակման դեմ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հնարավոր խոցելի կողմերին, ինչպես նաև օտարերկրյա հարձակմանն ի պատասխան հնարավոր ծրագրերին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով