Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսում
Գործարար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսում։ Հավանաբար, գործարարը թռել է Embraer Legacy 600 բիզնես-ջեթով Դոնի Ռոստովից։ Տեղեկությունն ստուգվել է Flightradar սերվիսի միջոցով, որը հետեւում է ավիաթռիչքներին։
«RA-02795 համարով Embraer Legacy 600 բիզնես-ինքնաթիռը թռել է Դոնի Ռոստովից եւ վայրէջք կատարել Մինսկի մոտ, Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանում»,- տեղեկացրել է «Беларускі Гаюн» նախագիծն իր թելեգրամ-ալիքում։ Չի հաջողվում պարզել, թե ով կա ինքնաթիռում։ Սակայն 2019 թվականից ինքնաթիռը Արեւմուտքի պատժամիջոցների տակ է այն պատճառով, որ կապված է Պրիգոժինի հետ։
Պրիգոժինի խռովությունն ավարտվել է հունիսի 24-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը հայտարարել է, որ գործարարի համար կերաշխավորվի ապահով անցումը Բելառուս։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով