Բլինքենը Պետդեպի աշխատակիցներին արգելել է մեկնաբանել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման շուրջ իրադարձությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պետդեպի աշխատակիցներին արգելել է մեկնաբանել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման շուրջ իրադարձությունները, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Ըստ պորտալի տեղեկությունների՝ Բլինքենն արգելել է Պետդեպի աշխատակիցներին խոսել ապստամբության մասին եւ քննարկել Ռուսաստանում տիրող իրավիճակը։ Իսկ եթե պաշտոնյաներին արտասահմանյան կառավարությունների ներկայացուցիչները հարցնեն Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, ապա նրանք պետք է ասեն, որ ԱՄՆ-ն հետեւում է իրավիճակին։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ այդպիսով Վաշինգտոնը ցանկանում է երաշխավորել, որ ոչ մի ամերիկացի դիվանագետ ոչինչ չասի, որպեսզի տպավորություն չլինի, թե ԱՄՆ-ն կապ ունի այդ ճգնաժամի հետ։
Պորտալը նշում է, որ ապստամբության մասին հաղորդագրությունները լրջորեն մտահոգել են ամերիկյան վարչակազմին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով