«Չար խորթ մայր». թագուհի Կամիլան դեմ է արքայազն Հարրիի պալատ վերադառնալուն
Արքայազն Հարիի ֆինանսական թուլացած վիճակը կարող է Լոնդոն վերադառնալու պատճառ դառնալ։ Սակայն թագավորական պալատը գոհ չէ նման հանգամանքներից, թագուհի Կոնսորթ Կամիլան դեմ է Սասեքսի դուքսերի ընտանիքին, գրում է Express-ը։
Փաստն այն է, որ ժառանգը շարունակում է դատի տալ տաբլոիդներին եւ մնում է հանրության ուշադրության ներքո:
Մամուլին հետաքրքրում է, թե ինչպես կզարգանա արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի կյանքը։ Այն բանից հետո, երբ Սասեքսի դուքսները դադարեցրին համագործակցությունը Spotify-ի հետ, նրանց ֆինանսական վիճակն ակնհայտորեն վատացավ: Սա նշանակում է, որ Չարլզ III-ի որդին պետք է նոր ուղիներ փնտրի իր անցյալի եւ թագավորական տիտղոսի վրա գումար վաստակելու համար։
Վերջերս Netflix-ի ինսայդերները հայտարարեցին, որ Հարրիի եւ նրա կնոջ մոտ «ժանրի ճգնաժամ» է։ Սակայն, հոսքային ծառայությունը դեռ չի ծրագրում խզել 51 միլիոն դոլարի պայմանագիրը թագավորական ընտանիքի անդամների հետ։ Աշխատակիցները սպասում են նոր գաղափարների եւ, ըստ երեւույթին, սկանդալների, որոնք կրկին կգրավեն բազմամիլիոնանոց լսարան։
Սակայն բրիտանական տաբլոիդները կարծում են՝ ժամանակն է, որ Սասեքսի դուքսերը մտածեն ոչ թե ստեղծագործական գործունեության, այլ ընտանիքի հետ վերամիավորվելու մասին։
Բրիտանական թագավորական ընտանիքի փորձագետ Ռիչարդ Փալմերը հայտարարել է, որ Չարլզ III-ը «դեմ չէր լինի որդու վերադարձին հայրենիք»։ Նա խոստովանել է, որ միապետի եւ որդու հարաբերությունների խզումը «բաց վերք» է, չնայած այն հանգամանքին, որ նա չի հանդիպել նրա հետ Հարրիի Լոնդոն կատարած վերջին երկու այցերի ժամանակ։
Նաեւ ինսայդերներից մեկը պնդում է, որ Կամիլան չի կիսում ամուսնու գաղափարները։ Նա դեռ հիշում է իր խորթ որդու հուշերը՝ «Սփեյրը», որտեղ նա քննադատել է կնոջը եւ նրան անվանում «չար խորթ մայր»:
«Արքայազնի կոպիտ խոսքերի պատճառով նա գերադասում է հեռու մնալ զույգից։ Չարլզ III-ն անվերապահորեն սիրում է Կամիլային, եւ եթե առճակատում առաջանա, նա կգերադասի նրա հարմարավետությունը, քան նարնց պալատում հայտնվելը»,- բացատրել է աղբյուրը։
Այնուամենայնիվ, կինը լավ գիտի, որ չպետք է կանգնի որդու եւ հոր միջեւ, ուստի խառնաշփոթի պատճառով բոլորը Մեգանին են մեղադրում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...