Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին կարող են կորցնել 50 միլիոն դոլար
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին բազմիցս ասել են, որ չեն ցանկանում հանրությանը թույլ տալ մտնել իրենց անձնական կյանք։ Ճիշտ է, դժվար է հավատալ դրան։ Անցյալ տարեվերջին Netflix-ով թողարկվեց սերիալ զույգի կյանքի մասին։ «Հարրին եւ Մեգանը» դարձել է հոսքային հսկայի ամենաշատ դիտված վավերագրական ֆիլմը: Դրա համար դուքսերը ստացել են մոտ 50 միլիոն դոլար։
Այնուամենայնիվ, եթե զույգը չշարունակի կոնտենտ ստեղծել Netflix-ի համար, նրանց 100 միլիոն դոլար արժողությամբ գործարքը կարող է չեղարկվել: «Սթրիմինգն ուրախ էր Հարրիի եւ Մեգանի հետ պայմանագիր կնքելու առթիվ ու գաղափարներ է փնտրում հետագա զարգացման համար: Բայց գործարքի մնացած մասը կախված է նրանից, թե արդյոք նրանք ինչ-որ լավ բան կառաջարկեն»,- The Sun-ին հայտնել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ վերջերս Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին կրկին գրավեցին արեւմտյան լրագրողների ողջ ուշադրությունը։ Սասեքսի դուքսն ու դքսուհին խզել են 20 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը Spotify-ի հետ՝ փոդքասթի դրվագներ պատրաստելու համար։ Ի վերջո դուրս եկավ միայն մեկ դրվագ։ Սա, իհարկե, դուր չի եկել երաժշտական սթրիմինգի գործադիր տնօրենին։ Նա նույնիսկ վատ է արտահայտվել զույգի մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով