Մեկնարկել են Շառլ Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները
Մեկնարկել են Շառլ Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորներն են Գրանդ Մալադան (Ֆաբիեն Մարսո) եւ Մեդի Իդիրը։
Ազնավուրը գիտեր նախագծի մասին՝ քարտ բլանշ տալով իր փեսային՝ պրոդյուսեր Ժան Ռաշիդ Կալուշին՝ Կատի Ազնավուրի ամուսնուն։
Մեծ շանսոնյեին մարմնավորում է Թահար Ռահիմը։ «Մսյե Ազնավուր» ֆիլմի նկարահանումները սկսվել են Փարիզի արվարձան Նորմանդիայում, ինչպես նաեւ Փարիզում։ Տեսարաններից մեկը տեղի է ունենում Ժան Գուժոն փողոցի հայկական եկեղեցում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի մոր՝ Քնարիկի (1 հոկտեմբերի, 1966թ.) հուղարկավորության։
Ֆիլմն ընդգրկում է լեգենդար արտիստի ժամանակաշրջանները՝ 1950-ից 2014 թվականները։ Դերասանական կազմում ընդգրկված են Հովնաթան Ավեդիկյանը (Միշա Ազնավուրյան), Մարի-Ժուլի Բաուպը (Էդիթ Պիաֆ), Բաստիեն Բույոնը, Լիոնել Սեսիլիոն, Նարինե Գրիգորյանը (Քնար, Շառլի մայրը) եւ Տիգրան Մխիթարյանը։
Ֆիլմը էկրան կբարձրանա 2024 թվականի աշնանը՝ ի հիշատակ Չարլզի ծննդյան 100-ամյակի, ով ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով