ԱՄՆ-ի Առափնյա պահպանությունը անհետացած բաթիսկաֆի ուղեւորների մահվան հետաքննություն է սկսել
ԱՄՆ-ի Առափնյա պահպանությունը սկսել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» բաթիսկաֆի անհետացման վերաբերյալ պաշտոնական հետաքննությունը: Այս մասին Առափնյա պահպանության ներկայացուցիչներն ասել են մամուլի ասուլիսի ժամանակ։
Կոնտր ծովակալ Ջոն Մոհերը հայտարարել է, որ Առափնյա պահպանությունը պաշտոնապես ձեւավորել է բաթիսկաֆի անհետացումը եւ այնտեղ գտնվող հինգ մարդկանց մահը հետաքննող հանձնաժողով։ Հանձնաժողովը կգլխավորի կապիտան Ջեյսոն Նյուբաուերը։
Նյուբաուերի խոսքով՝ հետաքննության արդյունքներից հետո հանձնաժողովը կարող է իշխանություններին խորհուրդ տալ «քաղաքացիական կամ քրեական սահմանափակումներ» կիրառել։ Հետաքննությունը պետք է պարզի միջադեպի կոնկրետ մեղավորներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի Տրանսպորտի անվտանգության խորհուրդը սկսել է «Տիտան» բաթիսկաֆի անհետացման հետաքննությունը։ Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ այն սկսում է «այս գործողության հանգամանքների վերաբերյալ անվտանգության հետաքննություն», քանի որ «Տիտանի» վերգետնյա օժանդակ նավը՝ Polar Prince-ը, Կանադայի դրոշով է եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով