Պեկինում ռեկորդային շոգ է գրանցվել
Հինգշաբթի Պեկինում ջերմաստիճանը 2014 թվականից հետո առաջին անգամ բարձրացել է 40 աստիճանից (Ցելսիուս) եւ գերազանցել է հունիսի ամենաշոգ օրվա ռեկորդը։ Սպասվում է, որ շոգը կպահպանվի մինչեւ հանգստյան օրերը, հայտնում է Reuters-ը:
Հինգշաբթին նաեւ դարձել է Պեկինի ամենաշոգ օրը հունիս ամսին այն ժամանակվանից, ինչ հայտնվել են ժամանակակից օդերեւութաբանական տվյալները: Նախորդ ռեկորդը եղել է 1961 թվականի հունիսի 10-ին, երբ սնդիկի մակարդակը բարձրացել է մինչեւ 40,6°C:
Հինգշաբթի վաղ առավոտյան մոտ 22 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում նարնջագույն տագնապ է հայտարարվել, որը երկրորդ ամենաբարձր եղանակային ահազանգն է, որի համաձայն քաղաքի շրջանների մեծ մասում հինգշաբթիից մինչեւ շաբաթ ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ 39 աստիճան Ցելսիուս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով