Ադրբեջանը սեղմում է օղակը ԼՂ-ի շուրջ. ԱՄՆ-ն չի կարող ընդունել ցեղասպանության վտանգը. կոնգրեսական Քրիս Սմիթ
Տարածաշրջանում լարված իրավիճակ է, հրադադարը պարբերաբար խախտվում է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի կառավարության աջակցությամբ փորձում է ռազմական գերակայություն ստանալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Այս մասին հունիսի 21-ին, ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հայտարարել է հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը:
Կոնգրեսականը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ խոցելի բնակչությունը շրջապատված է ավելի մեծ և ավելի հզոր ադրբեջանական ուժերով, որոնց աջակցում է Թուրքիան:
«2020 թ.-ից ի վեր Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նրա ուժերը ոչ միայն օկուպացրել են նախկին տարածքի մեծ մասը, այլև նույնիսկ բուն Հայաստանի տարածքը: Ադրբեջանի կառավարությունը խախտել է համաձայնագրերը, և մարդկանց համար ավելի դժվար է դարձել Լեռնային Ղարաբաղում ստանալ սնունդ և այլ ապրանքներ…
Քանի որ ԱՄՆ կառավարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել՝ ի՞նչ երաշխիքներ կարող է ստանալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության կամ էթնիկ զտումների վտանգը։ ԱՄՆ-ը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին»,- իր ելույթում ասել է Քրիս Սմիթը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով