Ելենա Զելենսկայան ասել է, որ չի ապրում ամուսնու հետ՝ նրա անվտանգության նկատառումներից ելնելով
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չի ապրում ամուսնու՝ Վլադիմիր Զելենսկու հետ։
Զելենսկայան ասել է, որ իր օրը սկսում է նորությունների դիտումից, որպեսզի իմանա թե «գիշերվա ընթացքում ուր են հարվածել ռուսական հրթիռները»։
Օրվա ընթացքում նա այցելում է գրասենյակ եւ աշխատում է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են հոգեկան առողջության պահպանության, դպրոցական ճաշերի որակի բարելավման եւ ընտանեկան բռնության զոհերի օգնության ծրագրերը, ինչպես նաեւ հարցազրույցներ է տալիս եւ հեռախոսազրույցներ եւ տեսազանգեր կատարում։
Զելենսկայան ասել է, որ առանձին է ապրում Ուկրաինայի նախագահից, որն անվտանգության նկատառումներից ելնելով քնում է իր աշխատասենյակում, մինչդեռ ինքն ամեն օր վերադառնում է իր երկու երեխաների մոտ։
«Եթե հաջողվում է, հանդիպում ենք գրասենյակում ճաշի սեղանի շուրջ», - ասել է նա: «Այս պահին մեզանից ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ հանգիստ կամ ժամանց»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով