ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեկ Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված գագաթաժողովի շրջանակներում քննարկել են Ուկրաինայի վերջին իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, հաղորդում է Daily Sabah-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
«Երկկողմ հարաբերություններին հետ մեկտեղ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ հացահատիկի սեւծովյան գործարքը, որն իրականացվել է Թուրքիայի նախաձեռնությամբ»,- ասվում է զեկույցում։
Ֆիդանը նաեւ առանձին բանակցություններ է վարել դանիացի գործընկեր Լարս Լոկկե Ռասմուսենի, իտալացի Անտոնիո Տայանի, գերմանացի Աննալենա Բաերբոքի, ավստրիացի Ալեքսանդր Շալենբերգի, ֆրանսուհի Քեթրին Կոլոննայի, խորվաթ Գորդան Գրլիչ Ռադմանի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլիի եւ Կանադայի միջազգային զարգացման նախարար Հարջիթ Սաջանի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով