Սարատովում պատուհանից ցած ընկած դեռահասները ծննդյան տարեդարձ էին նշում
Սարատովում շենքի 5-րդ հարկի պատուհանից ցած ընկած դեռահասները հյուր են եղել ծանոթի ծննդյան տոնակատարությանը, նստել են պատուհանագոգին եւ ցած ընկել: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության տելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ հետաքննությունը հայտնել էր, որ ստուգում է անցկացվում երկու 17-ամյա դեռահասների հոսպիտալացման փաստով, որոնք ընկել են Սարատովում գտնվող շենքի 5-րդ հարկի պատուհանից: Դատախազության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել լույս չորեքշաբթի գիշերը Գվարդեյսկայա փողոցի 3Ա շենքում։
«Գիշերվա ժամը 3-ի սահմաններում տուժածները, գտնվելով Գվարդեյսկայա փողոցում գտնվող բնակելի շենքի 5-րդ հարկում գտնվող բնակարանում, ծանոթի ծննդյան տոնակատարության ժամանակ, նստել են պատուհանագոգին, որի փողոցի կողմից տեղադրված է եղել բույսերի համար նախատեսված կոնստրուկցիա։ Այս կառույցի փլուզման հետեւանքով պատուհանագոգին նստած երիտասարդները չեն կարողացել պահել իրենց եւ ցած են ընկել։ Տուժածները հոսպիտալացվել են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժածներից բացի բնակարանում գտնվել են 16-ից մինչև 24 տարեկան մի խումբ երիտասարդներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով