«Տիտանիկ» նավի մոտ ուղևորվող բատիսկաֆի՝ 5 տուրիստներից կազմված անձնակազմին դեռ չեն գտել. ինչ է հայտնի դեպքից
Մեծահարուստ 5 տուրիստներին սուզված «Տիտանիկ»-ի մոտ ուղեկցող բատիսկաֆի ուղևորների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
ՏԱՍՍ-ը տեղեկատվություն է հավաքել միջադեպի մասին։
Նշվում է, որ հունիսի 19-ին OceanGate Expeditions-ը կորցրել է կապը «Տիտան» անվամբ բատիսկաֆի հետ, որը նախատեսված էր զբոսաշրջիկներին Տիտանիկի խորտակման վայր հասցնելու համար: Նավի վրա հինգ մարդ կա։ Նրանց հետ կապն ընդահատվել է սուզվելուց մոտ 1 ժամ 45 րոպե հետո։ Ընդհանուր առմամբ, «Տիտանը» կարող է իր մեջ գտնվող մարդկանց օդով ապահովել 96 ժամվա ընթացքում։
Sky News-ի համաձայն՝ «Տիտան»,-ում են OceanGate Expeditions-ի նախագահ և հիմնադիր Սթոքթոն Ռաշը, ֆրանսիացի Պոլ-Անրի Նարջոլեն, բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, ով Action Aviation-ի սեփականատերն է, 48-ամյա պակիստանցի գործարար Շահզադա Դաուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլեյմանը։
Լեգենդար «Տիտանիկը» գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հատակին՝ շուրջ 4 կմ խորության վրա։ Այժմ փրկարարները որոնում են դեպի «Տիտանիկն» ուղևորված բատիսկաֆի անձնակազմին. Սա մարդկության պատմության մեջ ամենամեծ խորության վրա իրականացվող փրկարարական օպերացիան է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով