ԱՄՆ-ն ցանկանում է, որ Սթոլթենբերգը մնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ The Economist
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ չի ակնկալում դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ ղեկավար՝ այն հայտարարությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ներկայիս առաջնորդը մնա:
The Economist-ին տված հարցազրույցում Ուոլեսն ասել է, որ «դա տեղի չի ունենա»՝ հավելելով, որ իր կարծիքով Միացյալ Նահանգները ցանկանում է, որ ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը եւս մեկ տարի մնա իր պաշտոնում։
Սթոլթենբերգը պետք է հեռանա սեպտեմբերին՝ ինը տարի լինելով ռազմական դաշինքի ղեկավարի պաշտոնում, սակայն ՆԱՏՕ-ի անդամները ամեն կերպ ջանում են հուլիսին Լիտվայի գագաթաժողովից առաջ որոշել նրան հաջորդողին:
Ուոլեսը այդ պաշտոնում դիտարկվում էր Ուկրաինային աջակցելու գործում ունեցած դերի պատճառով, իսկ վարչապետ Ռիշի Սունակը սատարում է իր պաշտպանության նախարարին:
Համարվում է նաեւ, որ Միացյալ Նահանգները կասկածներ ուներ Ուոլեսի նկատմամբ, եւ որոշ զինվորականներ վրդովվում էին, թե ինչպես էր նա արագացնում իրադարձություններն Ուկրաինայում: The Economist-ին տված հարցազրույցում Ուոլեսը ենթադրել է, որ ԱՄՆ-ն կցանկանար, որ Սթոլթենբերգին փոխարիներ ավելի բարձրաստիճան քաղաքական գործիչ։ «Միգուցե նրանց վարչապետ է պետք»,- ասել է նա։
Նա նախազգուշացրել է, որ ով ստանա այդ պաշտոնը, պետք է զբաղվի «ՆԱՏՕ-ում բազմաթիվ չլուծված խնդիրներով», եւ նա պետք է «գոհացնի եւ՛ Մակրոնին, եւ՛ Բայդենին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով