Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր

Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Հայաստան

Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, պետք է ասի հրապարակավ. Լուազո

Հաագայի դատարանի վճիռը, կապված Լաչինի միջանցքը բացելու հետ, պետք է կատարվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

«Գորիսի ճանապարհին ուղեւորվելով դեպի Լաչինի միջացնքի մուտքը մենք ականատես եղանք ռուս խաղաղապահների, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանությունը եւ անձանց ու ապրանքների անցուդարձը։ Առնվազն Լաչինի միջանցքի մուտքի մոտ, ուստի՝ տարակուսելի է, թե ինչու նրանք այդ որոշումը չեն իրականացնում։ Ես շարունակում եմ զարմանալ, թե Ռուսաստանն ինչու չի կատարում իր պարտավորությունները։ Ռուսաստանը նույնպես կարող էր պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի նկատմամբ, սակայն նման բան տեղի չի ունենում։ Զարմանալի է նաեւ արտահանվող գազի ծավալը, քանի որ այն գերազանցում է արտադրվող գազի ծավալին։ Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է, որ այդ մասին ասի հրապարակավ։ Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում էինք, Լեռնային Ղարաբաղ մուտք գործող անգամ մեկ բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով բարդանում է, ոչ ռուսական, ոչ էլ Կարմիր խաչի մեքենաները չեն կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, եւ այլեւս ոչ մեկը չի կարող ձեւացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է, որովհետեւ ակնհայտ է ադրբեջանցիների անցակետի տեղայնացումը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որը կոչված է իր անդամներին պաշտպանելու ագրեսիայից, այնպես որ հարցեր է պետք ուղղել այդ կազմակերպության անդամներին։

«Ես երկրորդ անգամ եմ գալիս Հայաստան, երբ հնարավոր էր գնում էի Լեռնային Ղարաբաղ, պատասխանը պետք է որ հստակ լինի՝ Եվրոպան կարեւորում է խնդրի կարգավորումը, թե՝ ոչ։

Եվրոպական խորհրդարանը որոշմամբ հաստատել է հասցեական պատժամիջոցներ որոշ ադրբեջանցիների նկատմամբ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Պատժամիջոցների որոշման լիազորությունը, սակայն խորհրդարանին չի պատկանում, խորհրդրանը կարող է ասել՝ ինչ է մտածում, բայց որոշում կայացնողը խորհրդարանը չէ։ Մեզ հետ զրուցած յուրաքանչյուր զրուցակից բարձր գնահատեց Եվրոպական առաքելությունը։ Մենք պատրաստ ենք նաեւ Ադրբեջան առաքելություն ուղարկել։ Մինչ այս պահն Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկությունը։ Իմ կարծիքով՝ արձանագրված ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մեկ կողմից։ Չկա որեւէ ապացույց, որը կհաստատի պնդումը, թե Հայաստանի կողմից է բախումը տեղի ունենում, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ Հայաստանը խաղաղություն է ուզում»,- եզրափակեց նա: