Տամբովի վառոդի գործարանում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է 4 մարդ
Այսօր Տամբովի վառոդի գործարանում տեղի է ունեցել պայթյուն՝ դրան հաջորդող հրդեհով։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Տամբովի նահանգապետ Մաքսիմ Եգորովը։
Նահանգապետի խոսքով՝ ինքն ընդհատել է աշխատանքային այցը մարզի շրջաններում եւ օպերատիվ կերպով եկել է դեպքի վայր։
«Հրդեհի պատճառը մարդկային գործոնն է։ Միանշանակ հայտարարում եմ՝ սա ահաբեկչություն չէ։
Ցավոք, կան զոհեր։ Ողջ անհրաժեշտ օգնությունը տուժածներին կցուցաբերվի»,- նշել է Եգորովը։
Ինչպես նշել է նահանգապետը, ժամը 14.10-ին Ռուսաստանի ԱԻՆ Տամբովի մարզի ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոնի օպերատիվ հերթափոխը տեղեկություն է ստացել Տամբովի վառոդի գործարանում ճայթյունի մասին, որին հաջորդել է հրդեհը։ Հրդեհի մակերեսը 1 քառակուսի մետր է, ժամը 14.17-ին հրդեհը մարվել է։ Կան տուժածներ։ Տեղում աշխատում են 4 հրշեջ հաշվարկ, 16 մարդ, Գլխավոր վարչության օպերատիվ խումբը։
«Գործարանի աշխատողներին եւ հարեւան բնակավայրերի բնակիչներին ոչինչ չի սպառնում։ Ձեռնարկությունն աշխատում է հաստիքային ռեժիմով, տեխնոլոգիական շրջափուլը չի խախտվել, արտադրությունը չի կանգնեցվել»,- ավելացրել է Եգորովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով