Գերմանիայում խաչադեղով և նեոնացիստական խորհրդանիշներով վերնաշապիկով տղամարդը հարձակվել է անցորդի վրա
Գերմանիայում՝ խաչադեղով, գոտկատեղին՝ մաչետե և շապիկին նեոնացիստական խորհրդանիշներով տղամարդը հարձակվել է սիրիական ծագումով անցորդի վրա, հայտնում է BILD-ը։
Դեպքը տեղի է ունեցել Պեյնե շրջանում (Ներքին Սաքսոնիա): Հանցագործը, ըստ ականատեսների, իր զոհին փնտրում էր ակնհայտ «հարավային տիպի» մարդկանց մեջ, ինչ-որ պահի նա խաչադեղով սկսել է հետապնդել սիրիական ծագումով տղամարդուն, ապա կրակել:
Ոստիկանները բերման են ենթարկել հանցագործին՝ ստիպելով նրան նախ գոտկատեղից հանել մաչետեն։ Տուժածին՝ մեջքին նետով տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։
Ըստ BILD-ի՝ կասկածյալը (ով ասում են, որ մոտ երեք տարի է տառապում է հոգեկան հիվանդությամբ) կարող է դատարանի առաջ կանգնել արդեն այսօր։
Հանգացործը կրում էր սև շապիկ՝ Landser նեոնացիստական խմբավորման խորհրդանիշներով, որը 2003 թվականից պաշտոնապես ճանաչվել է որպես հանցավոր կազմակերպություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով