Շվեդիայում չեն բացառում Ռուսաստանի հնարավոր հարձակումը
Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն հնարավոր է համարում, որ Ռուսաստանը կարող է ռազմական հարձակում գործել երկրի վրա, նույնիսկ եթե ռուսական ցամաքային զորքերը ներգրավված են Ուկրաինայի դեմ պատերազմում:
Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի զեկույցում ասվում է, որ Շվեդիայի վրա ռուսական ռազմական հարձակումը չի բացառվում, հաղորդում է SVT հեռուստալիքը։
Շվեդիան փորձում է ամրապնդել իր պաշտպանությունը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում միայն Թուրքիան եւ Հունգարիան դեռ չեն վավերացրել դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը:
«Շվեդիայի դեմ ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հեռահար գործողության կամ միջուկային զենքի օգտագործմամբ գործողություններ իրականացնելու Ռուսաստանի կարողությունը մնում է անփոփոխ»,-հաղորդում է SVT-ն՝ վկայակոչելով զեկույցը:
Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահը չի պատասխանել Reuters-ի մեկնաբանության խնդրանքին:
SVT-ն հայտնել է, որ զեկույցում շարադրված է Շվեդիայի նոր պաշտպանական դոկտրինը, որը հիմնված է ՆԱՏՕ-ին անդամակցության վրա, այլ ոչ թե նախկին դոկտրինի վրա, որը հիմնված էր Հյուսիսային Եվրոպայի եւ ԵՄ-ի հետ համագործակցության վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով