Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանն աշխատանքի է ընդունել 14 տարեկան կատվին
Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում 14 տարեկան կատուն միացել է կենդանիների թերապեւտիկ թիմին, հայտնում է NY Post-ը:
Դյուկ Էլինգթոն Մորիս անունով սեւ-սպիտակ կատուն կօգնի օդանավակայանի այցելուներին ազատվել թռիչքների հետ կապված սթրեսից: Դյուկը դարձել է կատվազգիների ընտանիքի առաջին ներկայացուցիչը օդանավակայանի թերապեւտիկ թիմում, որտեղ արդեն աշխատում են Լիլու անունով խոզը եւ Ալեքս Մեծ անունով նապաստակը:
14 տարեկան կատուն ժամանակին անտուն է եղել. փրկարարները նրան սոված են գտել Սան Ֆրանցիսկոյի փողոցում եւ ուղարկել կենդանիների ապաստարան: Այնտեղ նրա վրա ուշադրություն է դարձրել 5-ամյա աղջիկը, որը ծնողներին համոզել է կատվին տուն տանել։ Կենդանուն անվանել են ի պատիվ ջազ երաժիշտ Դյուկ Էլինգթոնի։ Նոր տերերը տպավորված էին կատվի հանգիստ եւ ընկերասեր բնավորությամբ եւ նրան հավաստագրել են որպես «կենդանիների թերապեւտ»։ Տասը տարի Դյուկը աշխատել է որպես կենդանիների թերապեւտ ՝ այցելելով հիվանդներին քաղաքի հիվանդանոցներում՝ դժվար ժամանակաշրջանում նրանց մխիթարելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով