Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք սկսվել էին նախորդ գիշեր ռուսական զինուժի կողմից այդ քաղաքի հրթիռակոծության պատճառով։ Ըստ այդմ, ինչպես նշել է Կրիվոյ Ռոգի քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը, զոհերի թիվը հասել է 11-ի։
«Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Շարունակվում են կոնստրուկցիաների վերացումը։ Հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 11 մարդ»,- ասել է Վիլկուլը։
Նրա խոսքով՝ հունիսի 14-ին Կրիվոյ Ռոգում հայտարարվել է սգո օր։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռակոծել էին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքը։ Քաղաքում պայթյունները գրանցվել էին գիշերը՝ մոտ 03:00-ին։ Քաղաքային վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը քաղաքի տարբեր հատվածներում հրթիռակոծել էին «մի քանի բացառապես խաղաղ օբյեկտներ», այդ թվում՝ հինգհարկանի բնակելի շենք։
Լիսակի խոսքով՝ շենքում հրդեհ էր բռնկվել։ Հարվածների տակ էին հայտնվել նաև պահեստներից մեկը, ավտոմոբիլային ձեռնարկությունը, փրկարար ծառայության ստորաբաժանման կետը և անանուն մի օբյեկտ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով իր հայրենի Կրիվոյ Ռոգի քաղաքացիական օբյեկտներին հարվածները, հայտարարել էր, որ «ռուսական մարդասպանները շարունակում են իրենց պատերազմը բնակելի շենքերի, սովորական քաղաքների ու մարդկանց դեմ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով