Toyota-ն 2026թ. էլեկտրամեքենաների շարք կթողարկի ընթացքի հազար կիլոմետր պաշարով
Ճապոնական Toyota Motor-ը լիովին էլեկտրական մեքենաների (BEV) շարք կթողարկի 2026թ., նշվել է ընկերության մամուլի հաղորդագրությունում։
2030թ. ըկերությունը հույս ունի վաճառել 3,5 մլն էլեկտրամեքենա, գրել է Nikkei-ն։ Մայիսին բացված BEV Factory ձեռնարկությանը, որը մասնագիտանում է BEV-երի արտադրության ոլորտում, բաժին կընկնի 1,7 մլն ավտոմեքենա։
Ինչպես նշվել է, նոր սերնդի կուտակիչների եւ այլ տեխնոլոգիաների շնորհիվ մեքենաների ընթացքի պաշարը կհասնի հազար կիլոմետրի։
2030թ. Toyota-ն 8 տրլն իեն (70,4 մլրդ դոլար) կհատկացնի գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներին եւ կապիտալ ներդրումներին էլեկտրամեքենաների, հիբրիդների եւ վառելիքի տարրերով, այդ թվում՝ կիսով չափ էլեկտրական մեքենաների (30 մոդել) արտադրության համար։
Ավտոարտադրողի բաժնեթղթերը թանկացել են 5,1 տոկոսով երեքշաբթի օրվա աճուրդների տվյալներով։ Վերջին երեք ամսում ընկերության կապիտալացումն ավելացել է 20,2 տոկոսով՝ 28,41 տրլն իեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...