Ավստրալիայում անչափահաս աղջկան 42 օրում ութ անգամ ձերբակալել են
Ավստրալիայի 15-ամյա բնակչուհին ութ անգամ ձերբակալվել է 42 օրում, նա մեղադրվում է ավտոմեքենա առեւանգելու մեջ, տեղեկացվել է 7News հեռուստաալիքի կայքում։
Ըստ նրա տվյալների՝ մայիսի սկզբից այդ աղջկան ձերբակալել են միջինը յուրաքանչյուր հինգերորդ օրը։
Անցած կիրակի օրն առավոտյան անչափահասը, ոստիկանության տեղեկացմամբ, առեւանգել է Range Rover, հետո կալանավորվել է Քվինսլենդում մեքենան երկու 17-ամյա ընկերուհիների հետ վտանգավոր կերպով վարելու համար։
Ներկայում նա նախնական կալանքի տակ է եւ գտնվում է անչափահասների կալանավայրում՝ մինչեւ դատը։
7News-ի տվյալներով՝ 42 օրում մեղադրանքների ցուցակը ներառել է վտանգավոր երթեւեկության երեք դեպք, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու վեց, մեքենաների անօրինական օգտագործման, ոստիկանությունից փախչելու երկու, գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանի չորս խախտման, ուրիշի բնակարան ներխուժելու երկու, խարդախության վեց դեպք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...