Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են գերիների փոխանակման մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է բանակցային գործընթացի հետևանքով Ուկրաինայից 94 ռազմագերու վերադարձի մասին։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի խոսքով՝ ռուսական գերությունից էլ վերադարձել է 95 ռազմագերի։
«Ցանկում Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի զինվորականներ են և սահմանապահներ։ Իրենց ընտանիքներ են գնում, մասնավորապես, Մարիուպոլի, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի, Զմեյնի կղզու, Բախմուտի, ինչպես նաև «Азовсталь»-ի պաշտպանները»,- գրել է Երմակը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին հաջողվել է վերադարձնել նաև ուկրաինական հատուկ գործողության մասնակիցներին, որոնք ուղղաթիռով մեկնել էին ռուսական զորքերի կողմից շրջափակված «Азовсталь»։ Երմակը հավելել է, որ գերության մեջ գտնվող զինվորականների մեծ մասը վիրավոր են եղել։
Մայիսի 25-ին Ուկրաինան հայտարարել էր Բախմուտի ուղղությամբ 106 մարտիկների՝ գերությունից վերադարձի մասին։ Ռուսական կողմից գերիների փոխանակումն իրականացրել էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ուկրաինական գերություն վերադարձվել է Ռոսգվարդիայի երեք զինծառայող։
Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել մայիսի 6-ին։ ՌԴ ՊՆ-ն տելեգրամյան ալիքում հայտարարել էր ուկրաինական գերությունից 3 օդաչուի վերադարձի մասին։ Ուկրաինայի նախագահ գրասենյակի ղեկավար Երմակն էլ հայտարարել էր 45 զինվորականի վերադարձի մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...