Թայվանը հայտարարել է, որ չինական տասը ռազմական ինքնաթիռներ հատել են Թայվանի նեղուցը
Կիրակի Թայվանի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ չինական տասը ռազմական ինքնաթիռներ հատել են Թայվանի նեղուցը, իսկ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ չինական չորս ռազմանավեր նույնպես մարտական պարեկում են իրականացրել, փոխանցել է Reuters-ը։
Մեկ շաբաթում երկրորդ անգամ է, որ Թայվանը տեղեկացնում է չինական ակտիվության մասին. հինգշաբթի 37 չինական ռազմական ինքնաթիռներ մտել էին կղզու հակաօդային պաշտպանության գոտի, իսկ դրանց մի մասն այնուհետեւ թռել էր դեպի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մաս։
Չինաստանը, որը Թայվանը համարում է իր սեփական տարածքը, վերջին երեք տարում մշտապես իր ռազմաօդային ուժերը բարձրացրել է երկինք կղզուն մոտ տարածքում, բայց ոչ Թայվանի օդային տարածքում։
Թայվանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ կիրակի օրը, տեղի ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ հայտնաբերել է Չինաստանւի 24 ռազմական ինքնաթիռ, ներառյալ J-10, J-11, J-16 եւ Սու-30 կործանիչներ, ինչպես նաեւ H-6 ռմբակոծիչներ։
Գերատեսչությունը չի նշել, թե հատկապես ուր են թռել ինքնաթիռները, բայց տեղեկացրել է, որ դրանցից 10-ը հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը, որը միմյանցից բաժանում է երկու կողմերը։
Չինաստանի ՌԾՈւ չորս նավեր նույնպես մասնակցել են «համատեղ մարտական պարեկմանը», ավելացրել են նախարարությունում։
Թայվանը օդ է բարձրացրել սեփական կործանիչները եւ գործի դրել իր նավերն ու ցամաքային հրթիռային համակարգերը, նշել են նախարարությունում։
Չինաստանի պաշտպանության նախարարությունն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության մասին խնդրանքին։ Նախարարությունը նաեւ չի մեկնաբանել հինգշաբթի օրվա թռիչքները։
Չինաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ նման առաքելություններ իրականացվում են երկրի ինքիշխանությունը պաշտպանելու համար եւ ուղղված են Թայվանի եւ ԱՄՆ-ի՝ կղզու ամենակարեւոր կողմնակցի եւ զենք վաճառողի միջեւ դավադրության դեմ։
Ապրիլին Չինաստանը զորավարժություններ է անցկացրել Թայվանի շուրջ այն բանից հետո, երբ ԱՄՆ է այցելել Թայվանի նախագահ Ցայ Ին-վենը։
Թայվանի կառավարությունը հերքել է Չինաստանի հավակնություններ ինքնիշխանության հարցում եւ հավաստիացնում է, որ միայն կղզու ժողովուրդը կարող է լուծել իր ապագայի հարցը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...