Սիրիայի քրդերը հայտարարել են ԻՊ հազարավոր գրոհայինների դեմ դատավարություն սկսելու մասին
Քրդական վարչակազմը Սիրիայի հյուսիս-արեւելքում հայտարարել է, որ սկսելու է դատել Իսլամական պետության ենթադրվող օտարերկրյա գրոհայիններին, որոնք երկար տարիներ իրենց մոտ կալանքի տակ են գտնվում, ինչը զարմացրել է դիվանագետներին, որոնք զբաղվում են այդ հարցով, տեղեկացրել է Reuters-ը։
Քրդերի վարչակազմում, որին աջակցում է ԱՄՆ-ն, եւ որը գործում է Դամասկոսի կենտրոնական կառավարությունից առանձին, պահվում է մոտ 10 000 մարդ, որոնք կասկածվում են ԻՊ-ին անդամակցության մեջ, նրանք փախել էին 2017-2019թթ. Սիրիայում իսլամիստական խմբավորման կողմից աջակցվող վերջին բաստիոններից։
Տեղի իշխանություններն արդեն երկար տարիներ օտարերկրյա պետություններին, այդ թվում Կանադային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ այլ երկրների կոչ են անում հայրենիք վերադարձնել իրենց քաղաքացիներին, ինչպես նաեւ հազարավոր օտարերկրյա կանանց եւ երեխաների, որոնք փախել էին ԻՊ ինքնահռչակ «խալիֆայությունից» եւ գտնվում են կալանավորների ճամբարներում։
Շաբաթ օրը քրդերի վարչակազմը հայտարարել է, որ որոշել է սեփական «բաց, ազատ եւ թափանցիկ դատավարություն իրականանցնել նրանց նկատմամբ»։
Քրդերի վաչկազամի բարձրաստիճան ներկայացուցիչ Բադրան Ջա Քուրդը Reuters-ին տեղեկացրել է, որ գրոհայիններին դատելու համար օգտագործելու է տեղի օրենքը ահաբեկչության դեմ պայքարի մասին, որն ընդլայնվել է անցած տարի, ավելացնելով, որ մեղադրյալները կարող են փաստաբան նշանակել։
Սիրիայի հյուսիս-արեւելքում մահապատիժը հանված չէ։
Ջա Քուրդն ասել է, որ դատավարություններին կհրավիրվեն իրավապաշտպան խմբեր եւ ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որն օգնել է քրդական ուժերին ԻՊ-ին դուրս մղել Սիրիայի հյուսիսային տարածքներից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...