Ռուսական զորքն Արցախից շուտով դուրս է գալու․ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո զորքն անիմաստ է պահել․Բագրատյան
Վատ լուր ունեմ Արցախից՝ մի չարաբաստիկ ավտոբուս կա և դրանով թույլ են տալիս Արցախից դուրս գալ․ նկատելի է արդեն մարդկանց հոսքը։ Այս մասին «Միասին» այլընտրանքային շարժման ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Շատերը կասեն՝ տագնապ է, բայց մենք սա պիտի հասկանանք։ Երեք ու կես հազար տարի այդ հողում ապրելուց հետո այս ժողովրդին ուզում են հանել այնտեղից։ Այսօր մեզ Ալիևը, նույնիսկ Էրդողանը չի խանգարում, այլ նախևառաջ ՀՀ իշխանությունը։ Երբ 2018-ի դեկտեմբերին, հունիսի ընտրություններին խոստանում էին, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կհարգի, այդ խումբը հասավ նրան, որ այսօր ԱՄՆ-ն, Ֆրանսիան աներկբայորեն հայտարարում են, որ Արցախի հարց չկա, Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի հետ միասին։ Եվ, հետևաբար, հայերն այնտեղ լավագույն դեպքում հյուրեր են, և սա էլ Մինսկի խմբի անդամներն են, որը ստեղծել է ԵԱՀԿ-ն»,- նշեց Բագրատյանը։
Հրանտ Բավրատյանի խոսքով՝ ռուսների դիրքորոշումը չի բավարարում՝ չնայած ի տարբերություն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ռուսներն ասում են, որ Արցախի կարգավիճակը պիտի անորոշ մնա, որ այնտեղ առնվազն ռուսական զորք պիտի լինի։
«Ռուսական զորքն այնտեղից շուտով դուրս է գալու, քանի որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո ռուսական զորքն անիմաստ է պահել։ Այսօր արդեն պրոբլեմատիկ է, քանի որ այսօր այդ զորքը չի կարողանում, չի էլ ուզում վերահսկել Լաչինի միջանցքը։ Ինչո՞ւ չի ուզում, քանի որ ՀՀ-ն իր հերթին խաղեր է խաղում։ Չեն հասկանում՝ ինչի՞ համար լավություն անեն հայերին։ Իսկ մե՞ր դիրքորոշումը որն է, երբ մենք ափալ- թափալ հանձնում ենք Արցախը։ Ադրբեջանն ասում է՝ միայն Արցախով չեն բավարարվելու»,- ընդգծեց նա։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով