Պետդեպարտամենտում կարծում են, որ Հայաստանը եւ մի շարք երկրներ օգնում են ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները. Politico
Միկրոչիպերի եւ կարեւոր էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումները Ռուսաստան, որոնք Արեւմուտքը փորձել է արգելել պատժամիջոցներով, արդեն վերադարձել են այն մակարդակին, որը կար նախքան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելը, եւ դրանում ՌԴ-ին օգնում են մի շարք երկրներ, այդ թվում հետխորհրդային։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ՛Բրայենը, գրել է Politico-ն։
Օ՛Բրայենի կարծիքով՝ եվրոպական ընկերությունները էլեկտրոնային արտադրանքը վաճառում են երրորդ երկրներին, որտեղից այն հետո վերարտահանվում է Ռուսաստան։ Խոսքը միկրոչիպերի, պրոցեսորների, էլեկտրոնային պլատաների մասին է, որոնք անհրաժեշտ են սպառազինությունների ժամանակակից համակարգերի ստեղծման համար։
Օ՛Բրայենի կարծիքով՝ հիմնական վերարտահանման հոսքերը կատարվում են ՆԱՏՕ անդամ Թուրքիայի, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի միջոցով։
Թերթը նշել է, որ Ռուսաստանը կատարելագործում է արեւմտյան պատժամիջոցներին դիմակայելու իր հնարավորությունները։
Պարբերականը նշել է, որ ԵՄ երկրներն աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա, որն ուղղված է լինելու գոյություն ունեցող պատժամիջոցների շրջանցման դեմ եւ ներառելու է ԵՄ սահմաններից դուրս գտնվող եւ պատժամիջոցներից խուսափել թույլ տվող երկրների պոտենցիալ պատժի նոր մեխանիզմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...