ԵՄ առաքելությունը առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց կհիմնի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում, այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից:
«Առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք պատրաստության», - ասել է Ռիտերը:
Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում: Ամեն շաբաթ պարեկներն ավելի քան 3800 կմ են անցնում:
«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, ներդրում ունենալ սահմանամերձ շրջաններում անվտանգության կայունացման գործում։ Եվ, ըստ շատ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Սակայն իրավիճակը դեռ անկայուն է», - հավելել է Ռիտերը։
Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ կենտրոն և կապի գրասենյակ Երևանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...