Ավստրալիայի հյուսիսում հայտնաբերվել են բույսեր, որոնք վերքերը շատ լավ ապաքինելու հատկություն ունեն
Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են երկու բույս, որոնք աճում են երկրի հյուսիսում եւ հզոր ապաքինող, հակամիկրոբային ու հակաօքսիդանտ հատկություն ունեն։ Չառլզ Դարվինի համալսարանի (CDU) երկու հետազոտությունների արդյունքները հրապարակվել են BMC Complementary Medicine and Therapies եւ Clinical, Cosmetic and Investigational Dermatology ամսագրերում։
Բույսերից մեկը ալիքատերեւ կալոֆիլումն է (Calophyllum inophyllum), որից առանձնացրել են նանոմածուկը՝ հեղուկների խառնուրդ նանոչափի յուղի կաթիլներով։ Հետազոտության երկրորդ օբյեկտը տինոսպորա սմիլասինան է (Tinospora smilacina), որից ստացել են տերեւների ջրային լուծույթ։
Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու բույսերն էլ հատկապես հարուստ են բիոակտիվ միացություններով, ինչպիսին են ֆլավոնոիդներն ու ճարպաթթուները, որոնք կարող են արդյունավետ բուժել վերքերը, պայքարել պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ, ինչպես նաեւ ունեն հակաօքսիդանտ ազդեցություն։ Դեռ հնագույն ժամանակներից այս բույսերն ակտիվորեն օգտագործվել են ավանդական բժշկությունում մաշկային հիվանդությունների, վերքերի բուժման եւ ցավի մեղմման, ինչպես նաեւ օձի խայթոցը, գլխացավերը, ռեւմատոիդ արթրիտը եւ բորբոքային այլ պրոցեսներ բուժելու համար։
Այժմ գիտնականները նախատեսում են շարունակել նմուշների եւ դրանց բիոակտիվ միացությունների ուսումնասիրությունը՝ ինչպես in vitro, այնպես էլ in vivo։ Հայտնագործությունը թույլ կտա այդ միացություններն օգտագործել դեղագործական եւ կոսմետիկական արդյունաբերությունում, ներառյալ նոր հակաքաղցկեղային, հակաբորբոքային, ինչպես նաեւ դեղերի հանդեպ կայունություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարող դեղամիջոցների ստեղծումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով