Կիպրոսը հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել տրանսպորտային միջանցք բնական գազի արտահանման համար
Կիպրոսը ցանկանում է ներկայանալ որպես Արեւելյան Միջերկրածովի գազային պաշարների դարպաս դեպի Եվրոպա ՀԲԳ տեղափոխողների տրանսպորտային միջանցքով, երկուշաբթի ասել է երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, տեղեկացրել է Reuters-ը։
Կիպրոսի նոր կենտրոնամետ կառավարությունը, որն իշխանության է եկել փետրվարին, սառել է նախորդների աջակցած «EastMed» խողովակաշարի հանդեպ, որով գազն ուղարկվելու էր Եվրոպա։
Դրա փոխարեն իշխանություններն այժմ ցանկանում են խողովակաշարով բնական գազ տեղափոխել Արեւելյան Միջերկրածովի հանքավայրից երկրի ներսում ավանդական էներգետիկայում օգտագործելու, ինչպես նաեւ գործարան կառուցելու համար, որը հեղուկացված բնական գազ կարտադրի եվրոպական շուկաների համար, ա ել է Խրիստոդուլիդիսը։
«Այդ օբյեկտի օգնությամբ Արեւելյան Միջերկրածովի բնական գազը կարող է հեղուկացվել Կիպրոսում ու հասցվել եվրոպական շուկաներ՝ ստեղծելով արեւելա-միջերկրածովյան միջանցք գազի մատակարարումների համար»,- ասել է Կիպրոսի նախագահը Նիկոսիայում տեղի ունեցած սեմինարում։
Արեւելյան Միջերկրածովում բացվել են բնական գազի ամենամեծ հանքավայրերից մի քանիսը վերջին տասնամյակում։ Կիպրոսը տեղեկացրել է, որ գազ է հայտնաբերել 2011թ., չնայած դրա արդյունահանումը չի սկսվել։
2 000 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի անցկացման պլանները քննարկվել են մոտ տասը տարի։ Սակայն 2023թ. սկզբին անհաջողություն եղավ, երբ ԱՄՆ-ն դադարեցրեց անցյալում ցուցաբերվող օժանդակությունը՝ հայտարարելով, որ դա չափազանց թանկ է եւ շատ ժամանակ կխլի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով