Պետք է հասկանալ խոսքերով մանիպուլացնելու վտանգը. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ մայիսի 24-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անպատասխան թողեց այն հարցը, թե Ռուսաստանը դիտարկում է սցենարը, որի դեպքում նրան կխնդրեն Հայաստանում թողնել ռազմակայանը, որը հետո կարող է փոխանցվել Արեւմուտքին:
Լրագրողը նախ նկատեց, թե Հայաստանի պաշտոնատար անձինք բազմիցս քննադատել են Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղի իրավիճակի հետ կապված, եւ դատելով հայտարարություններից ու գործողություններից՝ Երեւանը հակված է ընդլայնել համագործակցությունն Արեւմուտքի հետ եւ կրճատել համագործակցությունը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ:
Ապա լրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ռուսաստանը դիտարկում է այն սցենարը, որի դեպքում նրան կխնդրեն Հայաստանում թողնել ռազմակայանը, որը հետո կփոխանցվի Արեւմուտքին:
Ի պատասխան Մարիա Զախարովան ասաց.
«Ներկա պահին մենք դիտարկում ենք հողի վրա իրավիճակն այն միջնորդական ֆունկցիաների տեսանկյունից, որոնք ունի մեր երկիրը։ Մենք օգտագործում ենք բոլոր գործիքները հանդարտեցնելու համար իրավիճակը ե՛ւ հողի վրա, ե՛ւ քաղաքական առումով, բանակցություններ են վարվում բոլոր մակարդակներով, տեղի են ունեցել ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում։
Այս շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում, եւ դա է մեր կոնկրետ աշխատանքի առարկան, ընդ որում՝ մի ամբողջ շարք ուղղությունների եւ գերատեսչությունների գծով։
Նույնը կարող եմ ասել ՀԱՊԿ-ի մասին, այդ կազմակերպությունն ունի իր խոսնակները, մենք այդ պայմանագրի մասնակիցներն ենք։
Եվ ես պարզապես թույլ կտամ ինձ ասել, որ այդ կազմակերպության գործունեությունը դիտարկում եմ որպես արդյունավետ եւ որ այն ներկայացել է հենց այդ կերպ։ Յուրաքանչյուր երկիր գնահատելու իր իրավունքներն ու հնարավորություններն ունի, մենք դա այդպես ենք գնահատում»:
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե Հայաստանը դե յուրե որոշում կայացնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Երեւանը արձանագրի, որ կազմակերպությունը հեռացել է Հայաստանից»՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց.
«Եթե սա խոսքի ձեւ է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա կարծում եմ՝ պետք է հասկանալ խոսքերով մանիպուլացնելու վտանգը։
Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից․․․ մենք այդ մասին արդեն խոսել ենք։ Նույնիսկ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով