Բելգորոդի մոտ հատուկ գործողությունն իրականացվում է ռուսների կողմից․ Ուկրաինայի հետախուզություն
Բելգորոդի մարզի տարածքում գործողությունն իրականացնում են «Ռուսաստանի ազատության» լեգեոնի եւ «Ռուս կամավորական կորպուսի» ներկայացուցիչները։ Նպատակը Ուկրաինայի քաղաքացիներին պաշտպանելու համար «անվտանգության գոտի» ստեղծելն է, հայտարարել է Ուկրաինայի հետախուզությունը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել է, որ գործողությունն իրականացվում է բացառապես Ռուսաստանի քաղաքացիների կողմից, փոխանցում է «Суспільне»-ն.
«Այո, այսօր «Ռուսաստանի կամավորական կորպուսը» եւ «Ռուսաստանի Ազատության» լեգեոնը, որը բաղկացած է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, սկսեցին Բելգորոդի մարզի այս տարածքները այսպես կոչված պուտինյան ռեժիմից ազատագրելու եւ թշնամուն հետ մղելու գործողություն՝ որոշակի անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՝ ուկրաինացի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ասել է Յուսովը։
Բացի այդ, Յուսովը նշել է, որ տուժածների մասին տեղեկությունները ներկայումս ճշտվում են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով