Պետդուման հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չի համապատասխանում նրա ազգային շահերին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալը չի համապատասխանում նրա ազգային շահերին։ Այս մասին «Газетой.Ru»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն, այն մասին, թե ինչ պայմանների դեպքում Երեւանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից չի համապատասխանում հենց Հայաստանի ազգային շահերին։ Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները հետեւեն հենց այս կողմնորոշմանը՝ իրենց երկրի, իրենց ժողովրդի շահերը հարգելու անհրաժեշտությանը, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,- ասել է Նովիկովը։
Նրա խոսքով, ներկա գործողություններով ու հայտարարություններով Փաշինյանը փորձում է մնալ վարչապետի աթոռին՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։
«Փաշինյանը ներքաղաքական ծանր իրավիճակում է, միջազգային ծանր իրավիճակում։ Կան մի քանի ուժային կենտրոններ, որոնք այժմ ազդում են Հայաստանի իրավիճակի, Հայաստանի իշխանությունների վրա։ Կա դիրքորոշում՝ կապված մի կողմից՝ Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային պարտավորությունների կատարման անհրաժեշտության հետ։ Մյուս կողմից, կա արեւմտյան պետությունների ճնշման գործոնը, որոնք Հայաստանին սպառնում են զգալի պատժամիջոցներով, եթե պահպանվեն Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ Այս իրավիճակում նա փորձում է նաեւ հայկական կողմի հետ կառուցել նոր քաղաքական միջոց, որը թույլ կտա կարգավորել այն լարվածությունը, որն առկա է Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում»,- կարծում է Նովիկովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով