Ինչ է եղել G7-ի գագաթնաժողովի անդրկուլիսներում․ Սունակի կարմիր գուլպաները
Գլոբալ կենսական խնդիրների քննարկումների ընդմիջումներին «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներն ու նրանց գործընկերները հյուրասիրվում էին տեղական նրբահամ խորտիկներով ու ծանոթանում ավանդական մշակույթին, գրում է Kyodo-ն։
Ճապոնիայում Հիրոսիման թարմ ոստրեների, «օկոնոմիակի» թարմ նրբաբլիթների և Միաձիմա կղզու գեղեցիկ տեսարանների հոմանիշ է։
Ուրբաթ ավանդական հյուրանոցում առաջնորդների աշխատանքային ընթրիքի ժամանակ ներկայացված է եղել տարածաշրջանի խոհանոցի ֆիրմային կերակուրների ընտրանի, այդ թվում՝ գոլորշու վրա պատրաստված ոստրեներ՝ սակեի հետ, ձեթի մեջ տապակված ռուլետ՝ կաթնաշոռային լոբուց՝ խեցգետնով և բամբուկի ծիլերով։
Նրանց նաև մատուցվել է «Խիբա Գյու»՝ ճապոնական վագյու սև եղջրավոր անասունի միս։
Որպես աղանդեր ճապոնական քաղցրավենիքի լայն ընտրանի է ներկայացվել, այդ թվում՝ տեղացիների սիրելի «մոմիձի մանջուն»։
Նույն օրն ավելի վաղ գագաթնաժողովի մասնակիցները այցելել են Իցուկուսիմա վանքը, որը թվագրվում է 593 թվականով։
Գործընկերային ծրագրի շրջանակում Յուկո Կիսիդան՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի կինը, բարձրաստիճան հյուրերի հետ այցելել է Հիրոսիմայի Ուեդա Սոկո Ռյուի թեյի արարողության դպրոցի Վաֆուդո առանձնատունը, որտեղ նրաք վայելել են մի քանի կերակրատեսակներից բաղկացած կայսեկի ճաշը և հրավիրվել թեյի արարողության ցուցադրմանը։
Յուկո Կիսիդան օգնել է գործընկերներին ցուցադրել թեյը վայելելու ավանդական միջոցը։
Առաջնորդներից ոմանք նույնպես հատուկ երախտագիտություն են արտահայտել Հիրոսիմային, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն արժանացել է գագաթնաժողովը վարող Կիսիդայի գովեստին այն բանից հետո, երբ հագել է քաղաքի Hiroshima Toyo Carp բեյսբոլի խմբի կարմիր գուլպաները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով