Բայդենը սպառնացել է Չինաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոսիմայում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է Թայվանը դնել «մի իրադրության մեջ, որի դեպքում նա կարող է պաշտպանել իրեն», հաղորդում է BBC-ն։
Ըստ նրա, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շրջանում «հստակ ըմբռնում» կա, որ եթե Չինաստանը միակողմանի գործեր Թայվանի հարցում, ապա «պատասխան կհետևեր»։
Միաժամանակ Բայդենը հայտարարել է, որ չի կարծում, թե «անխուսափելի» բան կա այն ենթադրության մեջ, թե հակամարտություն կառաջանա։
Ավելի վաղ Չինաստանը կտրուկ քննադատել էր «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունները, որոնք նաև վերաբերել են Թայվանի շուրջ իրավիճակին։
Թայվանի հարցի լուծումը չինացի ժողովրդի գործն է և պետք է լուծվի նրա կողմից, ընդգծել է Չինաստանի ԱԳՆ-ն։
««Մեծ յոթնյակը» շարունակում է հայտարարել Թայվանի նեղուցով խաղաղության պահպանման մասին, բայց երբեք չի հիշատակում «Թայվանի անկախությանն» իր անհամաձայնությունը։ Ոչ ոք չպետք է թերագնահատի իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու չինացի ժողովրդի ամուր վճռականությունը, ամուր կամքն ու ունակությունը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով