Ադրբեջանն իրեն պահեց սրիկա պետության նման. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ան Լորենս Փեթելը թվիթերում գրառում է կատարել երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողին:
«Երեկ Սոթքում սահմանները պաշտպանելիս զոհվել է 20-ամյա հայ զինծառայող։
Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը՝ կրակելով նրան հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա։
Ադրբեջանն իրեն պահեց սրիկա պետության նման: Հրատապ է նշել ագրեսորի և հարձակման ենթարկվածի անունները»: