Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաներին արգելել են ազատվել աշխատանքից
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է հեռանալ պաշտոններից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 15-ին գրել է «Важные истории» ինտերնետ-պարբերականը՝ հղում կատարելով Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակցին, քաղտեխնոլոգ, որն աշխատել է ռուս նահանգապետերից մեկի հետ, ինչպես նաեւ երկու մարդու, որոնք ՌԴ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են։
Առնվազն երկու նահանգապետ փորձել է ազատվել աշխատանքից, բայց պետության ղեկավարի աշխատակազմում նրանց «ոչ թե պարզապես արգելել են, այլ ակնարկել են քրեական գործերի մասին», ընդգծել է ԱԴԾ նախկին աշխատակիցը։ Նա չի նշել, թե որ նահանգապետերի մասին է խոսքը։
Հարեւան երկիր ՌԴ ռազմական ներխուժումից հետո ռուս շատ պաշտոնյաներ են ցանկացել ազատվել աշխատանքից, նշել է զրուցակիցը։ Սակայն Կրեմլում նման ցանկությունը «գնահատում են որպես դավաճանություն, ուստի պետծառայողների առջեւ խնդիր է դրվել «միասնություն ցուցաբերել», նշել է «Важные истории»-ն։ Արգելքը կրում է ոչ պաշտոնական բնույթ, ուստի որոշ պաշտոնյաների կարող են թույլ տալ ազատվել առողջական խնդիրների կամ կոռուպցիայի պատճառով, ավելացրել է պարբերականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ