ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք. ԵՄ դեսպան
Բրյուսելի հանդիպմանը բարձրացվել է Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը. Մի քանի անգամ ընդգծվել է, որ քննարկման առարկա է նաեւ Ստեփանակերտի եւ պաշտոնական Բաքվի միջեւ քննարկումների հարցը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Շառլ Միշելի հայտարարության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի: Սա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր: Կա այդ ընկալումը, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց մենք պետք է աշխատենք այն ձեւավորելու ուղղությամբ եւ բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք: հետեւաբար, աշխատանք կա անելու»,- ասաց նա:
Վիկտորինը հայտարարեց, որ հարատեւ խաղաղություն ապահովելու միակ ձեւը բանակցություններն են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ