Ամերիկյան ռեստորանում մատուցված ռոլը երկու մարդու մահվան պատճառ է դարձել
Ամերիկյան Մոնթանա նահանգի սուշի-ռեստորանում մատուցված «հատուկ ռոլը», ենթադրաբար, հանգեցրել է երկու մարդու մահվան և առնվազն 30-ի թունավորման, տեղեկացնում է Insider-ը։
Dave's Sushi սուշի բարը ժամանակավորապես փակվել էր ապրիլին այն բանից հետո, երբ մի քանի այցելու, որոնք ճաշում էին այնտեղ, հիվանդացան։
Երկու այցելու մահացավ ռեստորանում սնվելուց մի քանի օր հետո։ Համարվում է, որ առնվազն 30 այլ այցելու թունավորվել է, հայտնել է տեղական լրատվական կայանը։
Իշխանությունները հայտարարել են, որ քննության նախնական արդյունքները մատնացույց են անում ռոլերը, որոնք մորխ սնկեր են պարունակել, որոնք վարակի հնարավոր աղբյուր կարող են լինել։ Ընդ որում նրանք նշել են, որ կոնկրետ ախտածինը դեռ չի նույնականացվել։
Dave's Sushi-ն հայտնել է պարբերականին, որ համագործակցում է հետաքննության հետ և սանիտարական հարցերով խորհրդատու է վարձել ռեստորանը ստուգելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ