Բաքվում բացվել է Ուկրաինայի մարտերում զոհված ադրբեջանցիների «հիշատակի պատը»
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին հայտնել է, որ Բաքվում բացվել է Ուկրաինայում մարտերում զոհված ադրբեջանցիների «հիշատակի պատը», գրում է «Рыбарь» թելեգրամյան ալիքը։
Դիվանագետի խոսքով՝ արդեն նույնիսկ նախապատրաստվում են «Ուկրաինան Ռուսաստանից պաշտպանած ադրբեջանցի հերոսների» մասին վավերագրական ֆիլմի նկարահանմանը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանվածների թիվը կազմում է առնվազն 26 քաղաքացի։
Միայն թե պետք է հաշվի առնելով, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտնչող օտարերկրացիները մտնում են այսպես կոչված «Ուկրաինայի պաշտպանության միջազգային լեգեոնի» կազմի մեջ։ Նրանք իրականում վարձկաններ են, որոնք գումար են ստանում մարտերին մասնակցելու համար։
Իսկ Ադրբեջանում՝ համաձայն քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի փոփոխությունների, վարձկաններին ֆինանսավորելու կամ այլ ֆինանսական ապահովություն տրամադրելու, ինչպես նաեւ ռազմական հակամարտություններում նրանց օգտագործելու համար նախատեսվում է 8-12 տարվա պատիժ:
Այսինքն՝ Բաքվի դե յուրե իշխանություններն արգելում են վարձկանությունը, բայց դե ֆակտո, ստեղծելով Ուկրաինայի հետ համատեղ հուշահամալիր, խրախուսում են իրենց քաղաքացիներին մասնակցել Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին։
«Ռազմավարական գործընկերը» հերթական անգամ թքած ունի Ռուսաստանի արձագանքի վրա, քանի որ Բաքվում նույնիսկ ոչ մի պատասխանի չեն սպասում։ Ոչ միանշանակ հացահատիկային գործարքը, կարմիր գծերի մասին մշտական հայտարարություններն ու շատ այլ իրավիճակներ Ռուսաստանը հարեւանների առաջ թույլ են դարձրել։
«Եվ եթե մենք շարունակենք մեծ մտահոգություն ցուցաբերել եւ խոսենք բազմագույն գծերի մասին, ապա հակառուսական քաղաքականությունը «դաշնակիցների» ճամբարում ավելի ու ավելի վառ կդառնա»,-նշում է «Рыбарь»-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ