Հակահարձակման առաջին կարևոր քայլերը կձեռնարկվեն մոտ ժամանակներս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական գործընկերների հետ հանդիպմանը շաբաթ հայտարարել է, որ ռուսաստանյան զորքերի դեմ երկար սպասված ռազմական հակահարձակման «առաջին կարևոր քայլերը» կձեռնարկվեն մոտ ժամանակներս, տեղեկացնում է CNN-ը։
Իտալիայի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներից հետո, ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ Զելենսկին ասել է, որ ուկրաինական ուժերը «շատ լրջորեն են պատրաստվում»։
«Անկասկած, ձեռնարկվելու են շատ լուրջ քայլեր։ Չեմ կարող ձեզ ասել (երբ)․․․ բայց դուք անպայման դա կտեսնեք, իսկ Ռուսաստանն անպայման դա կզգա,- ասել է նա։- Մենք հավատում ենք հաղթանակին և հավատում, որ շուտով կձեռնարկվեն առաջին կարևոր քայլերը»։
Անդրադառնալով շաբաթ Զելենսկու հետ «երկար և արդյունավետ» հանդիպմանը՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոստացել է անփոփոխ օգնություն Ուկրաինային՝ ավելացնելով, որ Հռոմը կպաշտպանի ՆԱՏՕ ընդունվելու Կիևի ցանկացած առաջիկա հայտը։
Զելենսկին հանդիպել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որը բացահայտ արտահայտվել է հօգուտ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։
Շաբաթ Վատիկանում կայացած հանդիպմանը Զելենսկին և Ֆրանցիսկոս պապը խոսել են Ուկրաինայում պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար և քաղաքական իրավիճակի մասին, նշվում է Վատիկանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Անցած շաբաթ Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրին «մի փոքր ավելի ժամանակ» է անհրաժեշտ, նախքան հակահարձակումը սկսելը, որպեսզի հնարավորություն տա խոստացված արևմտյան ռազմական օգնության ևս մի մասի երկիր հասնելուն։
Արևմտյան այդ կողմնակիցների շարքում է Գերմանիան, ուր Զելենսին ժամանեց կիրակի։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հայտարարել էր, որ Ուկրաինային է տրամադրելու ևս մոտ 3 մլրդ դոլարի ռազմական օգնություն՝ ներառյալ 30 տանկ։


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ