Գիտնականները բացահայտել են Շվեյցարիայում հայտնաբերված հին հռոմեական մետաղադրամների եւ աղյուսների գաղտնիքը
Շաարեն-ամ-Հոհրեյնը հանգստի գոտի եւ բնության արգելոց է Շվեյցարիայում, բայց այն նաեւ պարունակում է բազմաթիվ պատմական մնացորդներ՝ բրոնզե դարի բնակավայր, նապոլեոնյան պատերազմների ամրություններ եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի բունկերներ:
Մոտ 20 տարի առաջ այգու տարածքում հայտնաբերվել է հին հռոմեական մետաղադրամների եւ աղյուսների գանձ, որը համալրել է տպավորիչ գտածոների ցանկը։ Սակայն մինչեւ վերջերս փորձագետները պատասխաններ չունեին այն հարցին, թե ինչու են այդ գտածոները հայտնվել այդտեղ եւ ինչպես են դրանք հայտնվել այգու տարածքում, գրում է Miami Herald-ը։
Հունվարի վերջին կատարված հետազոտական պեղումներից հետո հնագետները վերջապես գտել են այն, ինչ փնտրում էին։ Մասնագետները հայտնաբերել են հռոմեական դիտարանի մնացորդներ, որոնք թվագրվում են երրորդ եւ չորրորդ դարերի միջեւ ընկած ժամանակաշրջանին:
Աշտարակը լավ չի պահպանվել, ուստի հնագետները հայտարարել են, որ կարողացել են բացահայտել միայն մի քանի քարեր եւ փորվածքներ։
Հնագետների կարծիքով՝ հաշվի առնելով դրա գտնվելու վայրը, աշտարակը, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է որպես Հռենոս գետի երկայնքով ամրություն՝ հյուսիսում հռոմեացիներին գերմանացիներից պաշտպանելու համար: Դեռեւս պարզ չէ, թե ինչպես է աշտարակը տեղավորվում հռոմեական այլ ամրությունների եւ շենքերի ավելի լայն կառուցվածքի եւ քարտեզի մեջ, ասում են փորձագետները:
Փորձագետների խոսքով՝ աշտարակի եւ այլ արտեֆակտների հետագա ուսումնասիրություն է սպասվում:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում