Պեկինը Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել խուսափել էսկալացիայի հանգեցնող գործողություններից
ՉԺՀ ԱԳՆ-ն Կրեմլի վրա անօդաչուներով հարձակման մասին տեղեկությունից հետո Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք կհանգեցնեն հետագա էսկալացիայի: Այս մասին մայիսի 4-ին հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է RTHK-ն։
Նա նշել է, որ Պեկինի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հետեւողական է եւ հստակ, եւ բոլոր կողմերը պետք է խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում տեղի ունեցածի միջադեպը կազդի Չինաստանի հատուկ ներկայացուցչի՝ Ուկրաինա այցի վրա, Նինը նշել է, որ Չինաստանի իշխանություններն այդ մասին ինֆորմացիա կհրապարակեն, երբ դրա ժամանակը գա։
«Չինական կողմը կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի կառուցողական դեր ունենա ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման համար»,-հավելել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ